Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Մեծ պապիս նամակը Զորավար Անդրանիկին՝ Զանգեզուրի հերոսական մարտերից առաջ. Առուշ Առուշանյան (ֆոտո)

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծ պապիս նամակը Զորավար Անդրանիկին՝ Զանգեզուրի հերոսկան մարտերից առաջ։

Զարմանալիորեն Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

1918թ. hոկտեմբերի 2-ին պապիս պապը` կոմիսար Հայրապետ Առուշանյանցը, իր և Խնձորեսկի հասարակության անունից նամակ է հղել Զորավար Անդրանիկին, որպեսզի Մեծն Զորավարը թշնամուն դիմագրավելու համար իրենց առաջնորդի, քանի որ ընկել էր պատմական Արցախը և վտանգվել՝ Սյունիքը։

Պատմությունը բավականին երկար է, հերոսական դրվագների մասին մեկ ուրիշ առիթով դեռ մանրամասն կպատմեմ, բայց փաստ է, որ հենց այդ ժամանակ Սյունիքը մի բռունցք դարձած` սկսեց ճակատագրական պայքար և հերոսական պատմություն կերտել՝ ի առաջնորդություն Մեծն Զորավարի։

Իրականում հպարտ եմ, որ ունեցել եմ համարձակ, ուժեղ և վճռական որոշումներ կայացնելու ունակ պապեր, ովքեր չեն ծնկել, չեն վախեցել, ամեն գնով պատրաստ են եղել պայքարի և պայքարել են՝ հանուն Սյունիքի, հանուն մեր Սուրբ Հայրենիքի։ Նամակի ամբողջ բովանդակությունը կարդում և համոզվում ես, որ գրեթե ոչինչ չի փոխվել. Հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչ մի հարյուրամյակ առաջ։

Մեր պապերը խիզախ են եղել, համարձակ ու վճռորոշ իրենց որոշումներում և հենց այդ վճռականությունն ու հաղթական ոգին են եղել շարժիչ ուժը հերոսկան պայքարի: Արյան կանչով այսօր ևս պարտադրված ենք արժանի լինել մեր պապերի թողած ժառանգությանը:

Նույնիսկ Բարձյալը, իր բարի կամքից անկախ, չի սիրում վախկոտ ժողովուրդներին, կա՛մ մենք պետք է արյան գնով վաստակենք ապրելու իրավունք, կա՛մ դատապարտված ենք կործանման։ Ի վերջո մեր պապերը, մեր հերոսները ապացուցել են, որ սահմանները ոչ միայն ուժով, զենքով, նաև արյամբ են գծվում:

Մենք ոչ մի պարագայում իրավունք չունենք ուրանալ ու ճակատագրական սխալներ թույլ տալ: Ճակատագրից չես փախչի, պատմությունը կրկնվում է, հետևաբար, Սյունիքը պիտի շարունակի իրեն հատուկ հերոսական բնավորություն ու կամք դրսևորել: Ի վերջո, ուժն է ծնում իրավունք, և մենք պարտավոր ենք ուժեղ լինել, մենք իրավունք չունենք Արարչի կողմից մեզ շնորհած Հայրենիքը դարձնել մի ոտքի կոխան: Պատմությունը մեզ հուշում է, որ ցանկացած ճակատագրական պահի հայի ուժեղ գենն է հաղթել, իսկ արյունը երբեք ջուր չի դառնում: Մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը և հենց մեր սերունդն է պարտավոր հետ բերել կորցրածը: Մեր գեները խոսելու են, միանշանակ, ես կասկած չունեմ»։