ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շփումները գործնականում բացակայում են. Պեսկով
Կրեմլի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև շփումներն այժմ գործնականում բացակայում են, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այժմ բոլոր շփումները գործնականում բացակայում են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք շփումներ կան Կրեմլի և Սպիտակ տան միջև։