Անգելա Մերկելն իր համերաշխությունն է հայտնել Կիևին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը մի քանի ամիս տևած լռությունից հետո խոսել է Ուկրաինայի պատերազմի մասին՝ այն անվանելով «բարբարոսություն», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի կաբինետի նախկին ղեկավարն իր համերաշխությունն է հայտնել Կիևին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆոնին։
«Իմ համերաշխությունն Ուկրաինայի հետ է», - ասել է Մերկելը և հավելել, որ աջակցում է Գերմանիայի կառավարության գործողություններին՝ օգնելու Ուկրաինային և իրավիճակը կարգավորելու նրա փորձերին։