Թուրքիայում «հայհոյել» են Աթաթուրքին
Թուրքական «Üçler» սուպերմարկետների ցանցը սեփական արտադրության այծի կաթի գովազդի ժամանակ “Atatürk Orman Çiftliği” բառակապակցության փոխարեն օգտագործել է Atatürk O.Ç. հապավումը, որը մեծ աղմուկ է առաջացրել Թուրքիայի քեմալականների շրջանում: Այս մասին տեղեկացնում է yeniakit.com.tr կայքը:
Բանն այն է, որ թուրքերենում O.Ç. հապավումը նշանակում է անբարոյականի որդի: Քեմալականները սկսել են բոյկոտել սուպերմարկետում վաճառվող ապրանքները: Դրանից հետո սուպերմարկերտի տնօրինությունը ներողություն է խնդրել սպառողներից թույլ տրված վրիպման համար:
Հնարավոր է, որ թուրքական ապրանքների արտահանման թուլացման պատճառով երկրի ներսում սկսվել է պայքար շուկայում ավելի մեծ տեղ զբաղեցնելու համար: Եվ այդ արվում է մրցակից ընկերությունների հանդեպ բոյկոտ առաջացնելու միջոցով: Ըստ Թուրքիայում շրջանառվող լուրերի` թուրքական սուպերմարկետների մի խոշոր ցանցի սեփականատեր էլ հանդիսանում է նախագահ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը: Չի բացառվում, որ նա ևս դերակատարություն ունի այս գործընթացում: