Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Հովհաննես Ազոյանին թմրանյութեր մատակարարողին Վերաքննիչ դատարանը դատապարտեց 7 տարվա ազատազրկման

Շուրջ 2.5 ամիս առաջ 168.am-ը մահվան ելքով մի դժբախտ դեպքի (կամ միգուցե հանցագործության) վերաբերյալ տեղեկություն էր հրապարակել, որի գլխավոր գործող անձի մասին շատ հետաքրքիր ինֆորմացիա էր մեզ հասու դարձել:

Իրադարձությունների կիզակետում հանգամանքների բերումով հայտնված տղամարդը թմրամոլ էր, ու ինչպես մեզ հաջողվեց պարզել, ոչ միայն թմրամոլ էր, այլև թմրանյութերի մատակարար: Հոդվածը հրապարակելու պահին վերջինս՝ Վահե Ս.-ն, որպես ամբաստանյալ էր անցնում Վերաքննիչ քրեական դատարանում, թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով:

168.am-ին հաջողվել էր պարզել, որ նրան ի սկզբանե մեղադրանք է առաջադրված եղել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու համար, սակայն Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ով սովորություն ունի քաղաքի սրճարաններում հեռախոսով բարձր գոռալով դատավորներին կարգադրել այս կամ այն մարդուն կալանավորել, վերաորակել է նշված անձի մեղադրանքը՝ իրացումը փոխելով պահելու հանցակազմով, 266-րդ հոդվածը՝ փոխարինելով 268-ով:

Իրականում այս երկու հոդվածներն իրարից տարբերվում են՝ ինչպես բովանդակությամբ, այնպես էլ՝ արարքների ծանրությամբ, և հետևաբար՝ պատժով: Կարճ ասած՝ թմրանյութ իրացնելն անհամեմատ ավելի ծանր հանցանք է, քան պահելը, և Արթուր Մկրտչյանն Առաջին ատյանում բավականին մեղմ դատավճիռ է նշանակել Վահե Ս.-ի նկատմամբ:

Ըստ որոշ տվյալների՝ Արթուր Մկրտչյանի կողմից Վահե Ս.-ի արարքի վերաորակավորումը բարի կամքի դրսևորում չէ տվյալ անձի նկատմամբ. ըստ օդում կախված լուրերի՝ վերջինս ՀՀ գործող իշխանության ներսում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավոր շրջապատի համար թմրանյութ մատակարարող անձնավորություններից է:

Վահե Ս.-ն, ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, թմրանյութ է մատակարարել, մասնավորապես, կատակերգակ դերասան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի աջակից և մոլի երկրպագու Հովհաննես Ազոյանին (Կոլոտ Հովո), ով Արցախի ու Հայաստանի համար կործանարար պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի դեմքին վերջապես խաղաղություն էր տեսել: Միգուցե Ալիևի դեմքին խաղաղություն տեսնելու պահի՞ն էլ Հովհաննես Ազոյանը գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ…

Ի դեպ, Հովհաննես Ազոյանն այս գործով որպես վկա էր անցնում:

Եվ ահա, երեկ Վերաքննիչ քրեական դատարանում այս գործի հանգուցալուծումն էր:

168.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջական կազմով միաձայն բեկանել է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կայացրած վճիռը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մատակարար Վահե Ս.-ին դատապարտել 7 տարվա ազատազրկման: