Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են. Արմեն Սարգսյան
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:
«Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:
Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են:
Մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պատասխանատու և հանձնառու լինենք, որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը: Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը»: