Ուկրաինական հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրները կարող են լուծվել
Համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրները կարող են լուծվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, Star թերթին ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը։
«Մեր արտաքին գործերի նախարարությունը և շահագրգիռ գերատեսչությունները որոշ ժամանակ քննարկում են այդ հարցը ուկրաինական և ռուսական կողմերի, ՄԱԿ-ի հետ»,- ասել է Կալինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները հեռախոսով քննարկել են այդ թեման։
Ինչպես նշել է Կալինը, հացահատիկի մատակարարման և այդ նպատակով անվտանգության միջանցքի ստեղծման հարցը նախատեսվում է քննարկել հունիսի 8-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանրապետություն կատարելիք այցի ընթացքում. «Այս խնդրի մանրամասները կհստակեցվեն հաջորդ շաբաթ այս այցի ընթացքում Թուրքիան պատրաստ է հնարավորինս արագ սկսել աշխատանքները այս ուղղությամբ»։