Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանն ազատվել է պաշտոնից
Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել մեկ այլ պաշտոնում։
Այս մասին Արմեն Այվազյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի վանաձորցիներ, ուզում եմ տեղեկացնել,որ սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ Կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել եմ Վանաձորի համայնքապետարանի Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ։
Իմ բոլոր տարիների փորձը և աշխատանքային հմտությունները փորձելու եմ ներդնել եկամուտների հավաքագրման գործում»,-գրել է նա։