Երկու անձի դանակահարություն՝ Մասիսում. կասկածվողը բերման է ենթարկվել (տեսանյութ)
Մայիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի են տեղափոխվել բժշկական կենտրոն:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց:
Օպերատիվ հարցումների արդյունքում պարզվեց, որ հաղորդումից րոպեներ առաջ Մասիսի դպրոցներից մեկի հետնամասում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդկանց դանակահարել էր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 25-ամյա մի բնակիչ։
Նույն օրը կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: