Ի՞նչ է նշանակում՝ Նիկոլը գնա, այսինքն՝ նա պետք է գնա ու մնա անպատի՞ժ»․ Արթուր Սահակյան (տեսանյութ)
Ռեժիսոր, բեմադրիչ, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը համաձայն չէ ընդդիմության դիրքորոշման հետ, թե Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։
«Ի՞նչ է նշանակում՝ գնա, այսինքն` նա պետք է գնա ու մնա անպատի՞ժ»,- իր մտահոգությունը հայտնեց Արթուր Սահակյանն ասուլիսի ժամանակ։
Նա նաև մտավախություն ունի, որ անհնազանդության խաղաղ երթերը կարող են մաշել ու հոգնեցնել քաղաքացիներին, բայց միևնույն ժամանակ նկատում է, որ պետք է շարունակել գնալ ցույցերի։