Արցախի մասին տեսանյութի հեղինակ ռուս լրագրողը բարկացրել է Ադրբեջանին. (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայի դեպքերի լուսաբանումից հայտնի Lifenews-ի թղթակից Ելիզավետա Խրամցովայի օրերս հրապարակած տեսանյութը խիստ զայրացրել է Ադրբեջանին: Ռեպորտաժում լրագրողը պատմել է, թե ինչպես են ղարաբաղաադրբեջանական սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորները զենքները ձեռքներին հերոսաբար պաշտպանում ազատագրած հայրենիքը:
Այս տեսանյութը խիստ բարկացրել է Բաքվին, որն այն անվանել է կրեմլյան լրատվամիջոցի նոր սադրանք Ադրբեջանի դեմ ու թողարկել սեփական մեկնաբանությամբ ռեպորտաժ, ինչպես նաև ափսոսանք է հայտնում, որ ադրեբաջանական սփյուռքը չի արձագանքում նման տեսագրություններին և հայտարարում, որ ռուսական լրատվամիջոցի նման արարքներն անպատիժ չեն մնա: