Ովքեր Արցախից, դրոշից, զինանշանից, բարբառից հոգեխանգարմունքների մեջ են ընկնում, ուրեմն հայ ծագումնաբանության հետ խնդիր ունեն. Կարեն Հովհաննիսյան
Արցախը մեր հողն ու ջուրն է․․․ Էտ նույնն է, որ ասենք Գեղարքունիքի համար կամ Տավուշի համար էս ենք արել, էն ենք արել․․․ Երբ որ հարցնեն, թե ինչպես Կարսն ու Իգդիրը, Սարիղամիշն ու Բայազետը, ապա անպայման հիշեցրեք այս օրերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Արցախը Հայաստան է և վերջ։ Վիրավոր է, վիրակապում ենք, քանի որ Հայաստանի արյունահոսող մատներից մեկն է։ Իսկ ովքեր Արցախից, դրոշից, զինանշանից, բարբառից հոգեխանգարմունքների մեջ են ընկնում, ուրեմն ՀԱՅ ծագումնաբանության հետ խնդիր ունեն, թող գնան գենետիկական անալիզ տան․․․»: