ԵՊՀ ռեկտորը «թռել» էր․ պատգամավորները նրան բուհի շենքում «չհայտնաբերեցին» (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 31-ին, անհնազանդության ակցիայի ներակայացուցիչները եղան ԵՊՀ-ում։ Մի քանի պատգամավոր մուտք գործեցին բուհ՝ հանդիպելու նորանշանակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատգամավորները փնտրում են ռեկտորին։ Նա տեղեկացրել է, որ ռեկտորին այդպես էլ չեն «հայտնաբերել»։
«Մտանք ԵՊՀ. փնտրվում է ռեկտորը։ Ովքեր տեղեկություն ունեն նրա գտնվելու մասին, թող տեղյակ պահեն ոմն ժողովրդավարության բաստիոնին»,- գրել է պատգամավորը։
<