Ազովստալի նկուղում հայտնաբերվել է 152 ուկրաինացի զինվորի ականապատ դի. ՌԴ ՊՆ
Ռուս զինվորականները Մարիուպոլի Ազովստալ գործարանի նկուղներում հայտնաբերել են ուկրաինացի ազգայնականների դիակներով ֆուրգոն, ՊՆ-ն դա համարում է Կիևի կողմից սադրանքի փորձ, ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Գերեվարված Ազովի զինյալների հարցաքննությունների արդյունքներով պարզվել է, որ դիերի ականապատումը իրականացվել է Կիևի անմիջական հրահանգով: Սադրանքի նպատակն է Ռուսաստանին մեղադրել դիերը միտումնավոր ոչնչացնելու համար: Սա արվել է Կիևի ռեժիմի և անձամբ Զելենսկու քաղաքական «հեղինակությունը» փրկելու համար»,- ասել է գեներալ-մայորը։
Նա նշել է, որ ֆուրգոնի հովացման համակարգը չի աշխատում։ Այնտեղ պահվում է մահացած ազգայնականների և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների 152 դի։