ԱՄՆ-ն անպատասխան է թողել Իրանի և Եվրոպայի նախաձեռնությունները. Սաիդ Խատիբզադե
Բանակցություններում ընդմիջում է տեղի ունեցել, քանի որ ԱՄՆ-ն անպատասխան է թողել Իրանի և Եվրոպայի նախաձեռնությունները, ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն։
Խատիբզադեն, ի պատասխան այն հարցին, թե գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները մտել են փակուղի, ասել է, որ «ամերիկացի որոշ պաշտոնյաների հայտարարությունները մեզ համար կարևոր չեն»։
«Կարևորն այն հաղորդագրություններն են, որոնք գալիս և անցնում են մեր և ԱՄՆ-ի միջև ավանդական ուղիներով, և Իրանը այս ալիքով ներկայացրել է իր նախաձեռնությունները։ Եթե ԱՄՆ-ն քաղաքական որոշում կայացնի և հայտարարի այդ մասին, ապա բանակցությունները ոչ միայն փակուղի չեն մտնի, այլև համաձայնագրի մնացած տոկոսը կարող է վերջնական տեսքի բերել»,- մեջբերում է նրա խոսքը IRNA-ն։