Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

ՄԻՊ-ը անթույլատրելի է համարում ֆիզիկական ուժի գործադրումը պատգամավորների և ցուցարարների նկատմամբ․ հայտարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել 30.05.2022 թ.-ին իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ․

«30.05.2022թ.-ին իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկանության բաժիններում քաղաքացիների իրավունքների երաշխավորումը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում։

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 30.05.2022 թ. այցեր են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 6 բաժիններ և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերել շուրջ 100 անձանց։

Իրականացված արագ արձագանքման և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հետևյալը.

1. Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։

Մեծաթիվ են արձանագրված դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվել է կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձը փաստացի գտնվել է Ոստիկանության ծառայողի ձեռքերում, ընդ որում, նախորդիվ օրերի համեմատությամբ ակնհայտորեն ավելի շատ են եղել այն անձինք, ովքեր արգելանքի վերցնելու ընթացքում ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ՝ կապտուկներից և տարբեր քերծվածքներից սկսած մինչև կոտրվածքներ։ Ոստիկանության բաժիններում քաղաքացիների կողմից համատարած կերպով բարձրացվել է ոստիկանության ծառայողների կողմից գլխին տարբեր ինտենսիվության հարվածներ ստացած լինելու հարցը։

Մարդու իրավունքների Պաշտպանը կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը։

Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո։ Ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։

2. Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է և հակաօրինական։

Խաղաղ հավաքի իրականացումն անձի հիմնարար իրավունք է և ժողովրդավարական գործընթաց, որի բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն ժողովրդավարական խաղի կանոններին։

3. Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ և այլն։

Պաշտպանն անթույլատրելի է համարում նման պարագայում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը հատկապես այն հաշվառմամբ, որ վերջիններիս չեն կարող ձերբակալել կամ ազատությունից զրկել (բացառության հանցագործության կատարման պահին կամ անմիջապես հետո), իսկ այս դեպքում, պատգամավորների նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը նույնիսկ չի կարող հիմնավորվել վերջիններիս բերման ենթարկելու անհրաժեշտ նվազագույն ուժ կիրառելու պատճառաբանությամբ։ Ուստի, Ոստիկանության ծառայողներից պահանջվում է բացառել նման դեպքերը և գործել բացառապես օրենքի սահմաններում։

Ավելին, նախորդիվ օրերի Պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ հավաքի մասնակից պատգամավորների հետ ոստիկանության համագործակցությունը հիմնականում ապահովում է հավաքի խաղաղ ընթացքը։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում նաև հավաքը ղեկավարող պատգամավորին շարունակել ոստիկանության հետ համագործակցության նախորդ օրերի պրակտիկան։

4. Ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում բերման ենթարկված որոշ անձանց կողմից բարձրացվել է հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ անձանց բերման ենթարկելու իրավաչափության հարցը։

Այս մասով Պաշտպանը նախ արձանագրում է, որ ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցներ կիրառելու ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։

Տվյալ դեպքում, երբ հավաքի խաղաղ ընթացքն էականորեն վտանգված էր՝ նկատի ունենալով հավաքի մասնակիցների կողմից պահպանվող պետական հաստատության շենքը գրոհելու ակնհայտ գործողություններով, ոստիկանության կողմից հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառությունն առերևույթ հիմնավոր էր։

Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ՝ ի թիվս այլնի ապահովելու անձի հետագա գործողությունների վերահսկելիությունը, կանխելու փախուստի հնարավոր փորձը առերևույթ իրավախախտում կատարած անձանց կողմից։

5. Իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մինչև 2 ժամ անց անձանց չեն ներկայացվել իրենց արգելանքի վերցնելու պատճառը, իրավական հիմքը, մի շարք դեպքերում անձինք զրկված են եղել նվազագույն իրավունքներն իրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ զանգի իրավունքից, իրենց բերման ենթարկելու հիմքից տեղեկանալու իրավունքից և այլն։

Պաշտպանն արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողները պետք է յուրաքանչյուր դեպքում արգելանքի վերցնելիս տեղեկացնեն անձին՝ իրեն արգելանքի վերցնելու պատճառը, ներկայացնեն նրան նվազագույն իրավունքների մասին և երաշխավորեն դրանց անխոչընդոտ իրացումը։ Այս հարցում ցանկացած այլ մոտեցում անընդունելի և անթույլատրելի է։

6. ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից պահպանվող շենքերից մեկում /ենթադրաբար Կառավարական տուն 3-ի նախամուտքի հատվածում հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ քաղաքացիներին հատակին պառկեցնելու դեպք։

7. Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում անձանց հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել խաղաղ ձևով, ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ ընթացքը վտանգող սադրանքներից։

8. Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց ընթացքին»։