Գերմանիան շուտով կունենա «Եվրոպայի ամենամեծ ավանդական բանակը». Շոլց
Գերմանիան շուտով կունենա «Եվրոպայի ամենամեծ ավանդական բանակը» Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների շարքում, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մի շարք թերթերին տված հարցազրույցում։
«Գերմանիան շուտով կունենա Եվրոպայում ամենամեծ սովորական բանակը ՆԱՏՕ-ի կազմում»,- կանցլերի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը, նշելով, որ նման բանակը զգալիորեն կբարձրացնի Գերմանիայի և նրա դաշնակիցների անվտանգությունը։