Ռուսական զորքերը Խարկովում հարձակում են նախապատրաստում
Ռուսական զորքերը շարունակում են նախապատրաստվել Սլոբոժանսկի ուղղությամբ հարձակման։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Սլոբոժանսկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է նախապատրաստվել հարձակմանը, ուսումնասիրում է առաջխաղացման հնարավոր ուղիները, Ռուսաստանի Դաշնության տարածքից սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։