Մենք մտածում ենք, թե ինչպես արտահանենք 20 միլիոն տոննա ուկրաինական ցորենը. անհրաժեշտ է համաձայնություն Ռուսաստանի հետ. Բորել
Եվրամիությունը պետք է համաձայնության գա Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի ռուսական ռազմանավերի կողմից արգելափակված ուկրաինական նավահանգիստներից 20 միլիոն տոննա ցորեն դուրս բերվի։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք մտածում ենք, թե ինչպես արտահանենք 20 միլիոն տոննա ուկրաինական ցորեն, դա հեշտ չէ, ակնհայտ է, որ ծովային ճանապարհներից օգտվելու համար անհրաժեշտ է համաձայնություն Ռուսաստանի հետ»,- ասաց նա։
Բորելի խոսքով՝ ԵՄ ընթացիկ գագաթնաժողովի օրակարգում կլինի պարենային ճգնաժամի սպառնալիքը։