Բելառուսում կանցկացվեն նոր զորավարժություններ
Հունիսի 22-ից հուլիսի 1-ը զինկոմիսարիատների հետ պլանային զորավարժություններ կանցկացվեն Բելառուսի Գոմելի շրջանում՝ Ուկրաինային սահմանակից, հայտնում է BelTA-ն՝ հղում անելով Գոմելի շրջանի զինվորական կոմիսար Անդրեյ Կրիվոնոսովին։
«Զորավարժությունների ընթացքում տեղաշարժը կսահմանափակվի զինված ուժերի օբյեկտներին հարող առանձին տարածքներում։ Բացի այդ, նախատեսվում են կրակային վարժանքներ Գոմելի շրջանում տեղակայված հրաձգարաններում։
Գործակալությունը նշում է, որ զորավարժություններն անցկացվում են «զինկոմիսարիատների մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածության մակարդակի բարձրացման, զինվորական ծառայության համար պատասխանատու անձանց ռազմական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով»։