Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբան
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ ՄանասյանՓաշինյանը որոշել է գյուղացիներին էլ հարկային դաշտ բերելՁեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ․ ՓաշինյանԱՄՆ-ը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին, որ նոյեմբերի 3-ից հետո վերսկսելու է Իրանի դեմ հարվածներըԱրցախից տեղահանվածներին աջակցությունը կերկարաձգվի․ ովքե՞ր կստանան 15, 30 և 50 հազար դրամԱրտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունըՀամակարգային կոռուպցիան էսա՝ անում եք, գտնում եք, քողարկում եք ու թաղում եք. Մանուկյան (տեսանյութ)ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու համար, սակայն այլ խափանման միջոց է ընտրվել
«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան
Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ․ փաստորեն չէ․ Փաշինյանն ԱԺ-ի ծեծկռտուքին դիտողի կարգավիճակով է հետևումԱաաա՜․ Վահագն Ալեքսանյանը ձանձրացավ՝ այնքան նկատողություն արեց, բայց չկարողացավ հանդարտեցնել պատգամավորներին (տեսանյութ)Հարց տալու համար ինձ նամակ կգրեք, հարցը կուղղեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետԱթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու. ՔՊ-ականԿգոռամ՝ ոնց հարմար ա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ-ում (տեսանյութ)
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սիլլա տալու ձևը մենք էլ գիտենք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱրան ոտից գլուխ ես. Տարոն Չախոյանի ելույթը դարձյալ լարեց իրավիճակը ԱԺ-ում. ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետում ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունըՆախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Արխիվ

Սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է 30 քրգործ

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 30 քրեական գործ, որոնք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն կատարված քվեարկության վերաբերյալ ահազանգերին։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Յուրաքանչյուր գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության առգրավվել են տարբեր ընտրատեղամասերի ընտրացուցակները, գրանցամատյանները, էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակել փորձաքննություններ։ Քննվող քրեական գործերի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ թիվ 39/39 և թիվ 8/08 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին ՀՀ քննչական կոմիտեն կշարունակի պարբերաբար տեղեկություն տրամադրել։

Ստորև՝ համառոտ տեղեկություն ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի մասին

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն գյուղում գտնվող թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին։ Որոշ ժամանակ անց՝ ժամը 12:30-ի սահմաններում, նա կրկին այցելել է նույն ընտրատեղամաս՝ եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով և քվեարկել։

Ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է քննություն։

2015թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:30-ին Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեյաի Վանաձորի գրասենյակի կողմից «hcav.am» ինտերնետային կայք էջում տեղադրվել է ահազանգ այն մասին, որ նույն գրասենյակի դիտորդների կողմից Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում հայտնաբերվել է մեկից ավելի քվեարկության դեպք։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նշված տեղամաս է մտել ինքնությունը չպարզված մի անձ և փորձել ձեռքում եղած թղթերը գցել քվեատուփի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. նկատել է հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանը:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: