Եռացատկորդ Լևոն Աղասյանը գրավել է առաջին տեղը
Հայաստանը ներկայացոնղ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը մասնակցել է Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին։
Մեր երկրի միակ ներկայացուցիչը, ցույց տալով 16, 64 մ. արդյունք, գրավել է առաջին տեղը:
Ւստ Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի՝ մրցումների ընթացքին հետևել է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև հունիսի 11-ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը:
Հայտավորված են 18 երկրների հավաքականներ: Մերոնք մրցավայր կուղեկցեն նետորդ, ցատկորդ և վազորդ 15 մարզիկ-մարզուհիների: