ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ Եգիպտոս մեկնելուց
Հայաստան Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելությունից:
«Ուժի մեջ է 11․2015թ․ զգուշացումը․Առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Եգիպտոսի Հուգադում հարձակում էր տեղի ունեցել հյուրանոցի վրա, ինչի հետևանքով կային վիրավորներ: