Պատգամավորի նկատմամբ ուժ գործադրող «կարմիր բերետավորը» նույն այն «ոստիկանն» է, որը դաժան կերպով ծեծի էր ենթարկել երեք պատերազմի մասնակից, թոշակառու Ժորա պապին․ փաստաբան (լուսանկար)
Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատգամավորի նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրող էս «կարմիր բերետավորը» նույն այն «ոստիկանն» է, որը դաժան կերպով ծեծի էր ենթարկում երեք պատերազմի մասնակից, թոշակառու Գիորգի Արեսատակեսյանին (Ժոռ պապին)։ Հատկանշական է, որ Արեստակեսյանի նկատմամբ վերջինս կիրառել էր նույն խեղդող հնարքից... Սույն ոստիկանի կողմից նման բռնության դեպքերով տեսանյութերը համացանցում բազմաթիվ են։
Հիշեցնեմ, որ Գ.Արեստակեսյանի կողմից հաղորդում էր ներկայացվել տվյալ դեպքի հետ կապված, սակայն մեղադրանք առաջադրվեց ի վերջո Գ.Արեստակեսյանին։
Սրա վերաբերյալ նյութերը նախապատրաստվում են հակակոռուպցիոն կոմիտեում, ուստի սույն (Պատգամավորի) դեպքով հաղորդում ներկայացնող անձին կհորդորեմ, որ հաղորդում տալիս, նյութերի նախապատրաստման ընթացքում հղում կատարի նաև Գիորգի Արեստակեսյանի դեպքին։
Սրա նմանները իրավունք չունեն ուսադիր կրելու... պատիժդ չի ուշանա»:
