Նիկոլի անգերազանցելի տգետ քաղաքականության պատճառով, կանգնում ենք նոր պատերազմական վտանգի առջև. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
Մենք հիմա, Նիկոլի անգերազանցելի տգետ քաղաքականության պատճառով, կանգնում ենք նոր պատերազմական վտանգի առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Որքան արագ նրանք հրաժարական տան, այնքան մեծ է հավանականությունը մեր ազգի առջև ծառացած խնդիրներն անվտանգ ու խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակը կատակ բան չէ: Սթափվել է պետք, եթե չեք ցանկանում զինված կերպով Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի սահմաններին նոր պատերազմ դիմագրավել, նոր զոհեր ու վիրավորներ ունենալ»: