Ցուցարարների հետ քաշքշուկի ընթացքում ոստիկան է ուշագնաց եղել (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժումն այսօր խաղաղ անհնազանդության ակցիաներ է իրականացնում պետական գերատեսչությունների շենքերի մոտ։
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը որոշեց հեռացնել մուտքի մոտից ակցիայի մասնակիցներին։
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ցանկացան ներս մտնել և տեղեկանալ նախարարությունների աշխատակիցների դիրքորոշման մասին իրենց ներկայացրած հայանպաստ փաստաթղթի վերաբերյալ։
Ոստիկանության հետ բախումներ սկսվեցին, իսկ քաշքշուկի ընթացքում տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ. նա ուշագնաց եղավ։