Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

26 մլն դրամի չարաշահումներ՝ covid19 համավարակի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է covid19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ոսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 28.03.2020թ. որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով (covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերություններից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ:

ՀՀ կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշման հիման վրա վերը նշված գործարքները, համավարակով պայմանավորված, կատարվել են առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:

Նշված ընկերությունների կողմից 2020թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս են գրվել ընդհանուր թվով 23 հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր այն մասին, որ նշված ժամանակահատվածում Գոլդեն փելես, Զարթոնք, Ծաղկաձոր գրողների տուն, Ծաղկաձոր Նաիրի, Մարիոթ, Մինոտել, Նարե, Նորք Ռեզիդենս, Սպորտ Բազա հյուրանոցներում մեկուսացած ընդհանուր շուրջ 32.000 անձի տրամադրվել են շուրջ 149.000.000 ՀՀ դրամի սնունդ:

Հարկային հաշիվները և հաշիվ վավերագրերն ընդունվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից:

Մինչդեռ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում առկա տվյալների համաձայն՝ վերը նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած անձանց թվաքանակը կազմել է շուրջ 26.000 մարդ:

Այսինքն վերը նշված հյուրանոցներում մեկուսացած անձանց վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների և դուրս գրված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի համեմատությամբ պարզվել է, որ պետությունը շուրջ 6.000 անձի հաշվարկով շուրջ 23.000.000 ՀՀ դրամ ավել գումար է վճարել սննդի դիմաց:

Այսպիսով, ստացված փաստաթղթերը տվյալներ են պարունակում այն մասին, որ նշված ընկերությունների պատասխանատու անձինք, օգտվելով համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել և դուրս են գրել հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնցում գրառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ հյուրանոցներում շուրջ 6000 բացակա անձանց հատկացված սննդի վերաբերյալ: Դրանք ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 23.000.000 ՀՀ դրամի վերը նշված բացակա անձանց համար նախատեսված սննդի գումարները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, առանց ներկայացված տվյալների արժանահավատությունը ստուգելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերն ընդունել են՝ անզգուշությամբ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: