«Լավ ա` ավտոյի տակ չի ընկել». քաղաքապետը` ծրագրի ուշանալու մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 30-ին, տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն: Անդրադառնալով Երևանի փողոցների լուսացույցի համապատասխան ազգանշանով աջակողմյան երթևեկությունը մշտապես թույլատրելի խաչմերուկներում համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու նպատակով նոր մրցույթ հայտարարելուն՝ քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը նկատեց, որ այն հետաձգվել է:
«Ինչպես անցած անգամ զեկուցեցի՝ մրցույթը հայտարարված է, պարզապես քանի որ «Առնեպս» ծրագիրը մեկ օր չէր աշխատել, ընկել էր դրա տակ, փաթեթը նորից ուղարկվել է գնումների բաժին, որ կրկին հայտարարվի մրցույթը»,-ասաց նա:
«Լավ ա՝ ավտոյի տակ չի ընկել»,-արձագանքեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: