Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայում
Երկուշաբթի գիշերը եւ առավոտյան սեւծովյան շրջանից հրթիռներ են արձակվել Ուկրաինայի Օդեսայի շրջանի ուղղությամբ։ Նրանցից մեկը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։ Հերթական հրթիռը հարվածել է Դնեստր գետաբերանի վրայով անցնող կամրջի չաշխատող գծերին։ Այս մասին հայտարարել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։
Նա ընդգծեց, որ հարվածային ալիքից տուժել են մի քանի առանձնատներ։
Բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։