ՆԱՏՕ-ն ապագայում կունենա նոր ռազմավարություն
ՆԱՏՕ-ում Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Մարիա Տալոն ANSA-ին տված հարցազրույցում բացահայտել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի մանրամասները, որը կընդունվի հունիսին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մենք կճշգրտենք Ռուսաստանի կարգավիճակը, որը նախորդ տարբերակում նշանակված էր որպես «գործընկեր»։ Մենք ուշադիր կմոտենանք ժամանակակից մարտահրավերներին կիբերանվտանգության, հիբրիդային սպառնալիքների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև կլիմայի փոփոխության ոլորտներում»,- ասաց նա։
Նա բացատրել է, որ դաշինքն այժմ պետք է հաշվի առնի Չինաստանի վերելքի «ավերիչ հետևանքները», հատկապես տեխնոլոգիական ոլորտում: