Զանգելանի օդանավակայանը պատրաստ կլինի օգոստոսին
«Զանգելանի միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի 2 փուլով»,- լրագրողներին ասել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վալեհ Ամիրասլանովը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նա ասաց, որ առաջին թռիչքուղին և կառավարման աշտարակը շահագործման կհանձնվեն հուլիսին:
«Օդանավակայանը նախատեսված է ժամում 200 ուղևորի թռիչքների համար: Օգոստոսին երկրորդ փուլով օդանավակայանում աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, հնարավոր է ընդունել 400 տոննա բեռնատար ինքնաթիռներ», - ասաց նա։