«Էջմիածին դաշինքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները ազատության մեջ են. Կոչուբաև
Դուրս եկանք ոստիկանության բաժնից: Վաղարշապատ համայնքի «Էջմիածին դաշինքի» ղեկավար Սևակ Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները ազատության մեջ են: Ս. Խաչատրյանը և դաշինքի մյուս անդամները իրավաբանորեն բերման էին ենթարկվել զենք, զինամթերք պահելու կասկածանքով, իսկ իրականում՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր գործունեության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: