Բելառուսն ուժեղացնում է բանակը և ստեղծում ժողովրդական միլիցիա
Բելառուսի զինված ուժերում կստեղծվի Հարավային օպերատիվ նոր հրամանատարություն։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ հարավային ուղղության ամրապնդման գաղափարն առաջացել է դեռևս Ուկրաինայի պատերազմից առաջ՝ կապված Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում ՆԱՏՕ-ի ճնշման հետ։
Բելառուսական նոր խմբավորումը կստեղծվի զորքերի ռոտացիայի շնորհիվ, հայտնում է Euronews-ը։
Միևնույն ժամանակ, հանրապետության կառավարությունը հայտարարեց ժողովրդական միլիցիա ստեղծելու ծրագրերի մասին։ Երկրի պաշտպանության նախարարի խոսքով՝ դա պետք է կանխարգելիչ միջոց լինի Բելառուսի տարածք հնարավոր ներխուժումների դեմ։