Բուլղարիան գազ կստանա Ադրբեջանից
Բուլղարիայի և Հունաստանի միջև փոխկապակցված գազատարը կգործարկվի հուլիսի 1-ին։ Արդյունքում Բուլղարիան Հարավային գազային միջանցքով կկարողանա Ադրբեջանից տարեկան մեկ միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ։
Ադրբեջանական գազը Բուլղարիային թույլ կտա ամռան ամիսներին լիովին բավարարել վառելիքի այս տեսակի պահանջարկը։ Ավելին, ակնկալվում է, որ ադրբեջանական գազի գինը կլինի ավելի ցածր։
«Գազպրոմը» այս տարվա ապրիլի 27-ից ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա։ Պատճառը Սոֆիայի՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելն է։