Ռաֆայել Հովհաննիսյանը և Նարեկ Մանասյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երրորդ և չորրորդ մեդալները ապահովեցին
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ տարավ բելգիացի մրցակից Վիկտոր Շելստրաետեի հետ մենամարտում և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հայաստանի 4-րդ մեդալն ապահովեց Նարեկ Մանասյանը։
Նա 92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում տպավորիչ հաղթանակ է տարել Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի նկատմամբ: