Վանաձորում 19-ամյա երիտասարդն, ընկերոջ հետ, շենքերից մեկի նկուղից պարբերաբար գողություն է արել (տեսանյութ)
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի։
Պարզվել է, որ Վանաձորի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի նկուղից ընկերոջ հետ պարբերաբար գողություն են արել։ Ընկերը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։
Գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են։