Պուտինը «գործնականում ագրեսիա» է անվանել Ռուսաստանի վրա մի շարք ոչ բարեկամական երկրների ճնշումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 27-ին «գործնականում ագրեսիա» է անվանել Ռուսաստանի վրա մի շարք ոչ բարեկամական երկրների ճնշումը։
«Ինտեգրման կուրսի առավելություններն ակնհայտ են հատկապես հիմա՝ միջազգային ներկա բարդ իրավիճակում, մեզ անբարյացակամ որոշ պետությունների գործնական ագրեսիայի պայմաններում», - ասել է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում տեսահոլովակով։
Սակայն, Ռուսաստանի ղեկավարի խոսքով, չնայած արևմտյան երկրների առճակատմանը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նկատմամբ հետաքրքրությունը դեռևս աճում է։
«Ուրախալի է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, չնայած այսպես կոչված հավաքական Արևմուտքի կողմից սանձազերծած առճակատմանը, այն հանգամանքին, որ մեր չարագործները փորձում են բոլոր տեսակի խոչընդոտներ դնել մեր ինտեգրմանը, այնուամենայնիվ, Բոլորիս համար միանգամայն ակնհայտ է, որ շատ օտարերկրյա գործընկերների կողմից աճում է հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության գործունեության նկատմամբ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում «Известия»-ն։