Բլինկենն իր ելույթում քննադատել է Պուտինին
Միջազգային կարգի հիմքերը կանգնած են լուրջ և մնայուն մարտահրավերի առաջ, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և ներկա սպառնալիք է ներկայացնում:
UNIAN-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին։
Երեք ամիս առաջ լայնամասշտաբ ներխուժում կատարելով Ուկրաինա,- ասել է Բլինկենը,- Պուտինը խախտել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և կոչված են պաշտպանելու բոլոր երկրները նվաճումներից:
«Այդ պատճառով շատ երկրներ միավորվել են՝ դիմակայելու այս ագրեսիային, քանի որ նրանք դա դիտարկում են որպես ուղղակի հարձակում սեփական խաղաղության և անվտանգության հիմքերի վրա»,- ասել է Բլինկենը։