Ծանր մարտեր Փանջշիրում. կա 27 զոհ
Թալիբների դեմ հանդես եկող Ազգային դիմադրության ճակատը հայտնել է Փանջշիրում ծանր բախումների մասին, որոնց արդյունքում 27 թալիբ է սպանվել։
«Թալիբների հարձակումը Դիմադրության ճակատի դիրքերի վրա հետ է մղվել»,- Twitter-ում գրել է ճակատի արտաքին կապերի բաժնի ղեկավար Ալի Մայսամ Նազարին։
Նրա խոսքով՝ մարտերը սկսվել են մայիսի 26-ին Փանջշիրի երեք թաղամասերում։