Իրանը նոր խոշոր օժանդակ նավ է կառուցում Հորմուզի նեղուցի մոտ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր խոշոր օժանդակ նավ է կառուցում Հորմուզի նեղուցի մոտ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով արբանյակային պատկերները:
Գործակալության տվյալներով՝ այս նավի կառուցումը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կտրամադրի մեծ լողացող բազա, որտեղից կարող է շահագործել փոքր արագընթաց նավերը, որոնք կազմում են իր նավատորմի մեծ մասը՝ հակազդելու ԱՄՆ ռազմածովային ուժերին և տարածաշրջանում նրա դաշնակիցներին»:
Հրատարակությունը նաև հիշեցնում է, որ Իրանը ներկայումս փորձում է մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանային ջրերում, որոնք «չափազանց կարևոր դեր են խաղում էներգակիրների միջազգային մատակարարումների համար»։ Գործակալության տվյալներով՝ նոր նավը լինելու է իրանական Sarvin կոնտեյներային նավի նոր տարբերակը: