ԱՄՆ-ը չի թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը՝ Ուկրաինայից հացահատիկի տեղափոխման հարցում նրա օգնության դիմաց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ Ուկրաինայից սննդամթերքի արտահանման հետ կապված դժվարություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների պատճառով։
«Սա Ռուսաստանի գործն է»,- շեշտեց նա։