Բորիս Ջոնսոնն առաջարկում է նոր դաշինք ստեղծել Ուկրաինայի և Թուրքիայի հետ միասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է նոր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինք ստեղծել՝ որպես այլընտրանք Եվրամիությանը (ԵՄ):
Այս մասին հինգշաբթի հայտնել է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նրանց կարծիքով, Մեծ Բրիտանիայի հովանու ներքո առաջարկվող միությունը կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան. ավելի ուշ, վարչապետի մտահղացմամբ, Թուրքիան նույնպես կարող է միանալ այսպես կոչված Եվրոպական Համագործակցությանը։
Աղբյուրների համաձայն՝ բրիտանական նախաձեռնությունը նախատեսված է այն պետությունների համար, որոնք պահում են իրենց ազգային ինքնիշխանությանը, հավատարիմ են տնտեսության մեջ լիբերալ հայացքներին և դեմ են Մոսկվայի քաղաքականությանը։