ԱՄՆ-ում աշխարհի «ամենազիլ» ինքնաթիռն են փորձարկել
Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը փորձարկել է առաջին քիչ նկատելի ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչը, որը համարվում է աշխարհի «ամենազիլ» ինքնաթիռը։
Ինչպես հաղորդվում է կորպորացիայի կայքում, փորձարկումները դրական արդյունքներ են տվել։
Ավելի վաղ The Drive-ը հայտնել էր՝ B-21 Raider ռմբակոծիչի առաջին թռիչքը հետաձգվել է 2023թ.:
Հատկանշական է, որ Popular Mechanics հանդեսը ռազմավարական քիչ նկատելի B-21 Raider ռմբակոծիչի (այն անվանում են նաև ռուսական S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի «վերացնող») վերաբերյալ իր անդրադարձում նշել էր, որ այն կարող է դառնալ աշխարհի «ամենազիլ» ինքնաթիռը։