Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների հաղթարշավը շարունակվում է
Հայաստանի բռնցքամարտիկներից Եվրոպայի առաջնությունում այսօր առաջինը ռինգ ելած գյումրեցի անվանի Հովհաննես Բաչկովը / 63,5 կգ / արդեն քառորդ եզրափակիչում է։ Նա մենամարտում հաղթեց անգլիացի Ջոզեֆ Թայերսին:
Գուրգեն Մադոյանը / 67 կգ / երկրորդ ռաունդի սկզբում իրար ետևից հզոր հարվածներով երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ ու անցավ հաջորդ փուլ:
Ցերեկային մրցահերթում գերծանրքաշային կարգը ներկայացնող աշխարհի գործող փոխչեմպիոն, գյումրեցի Դավիթ Չալոյանը ևս հաղթանակ տարավ Բոսնիա Հերցեգովինայի պատվիրակ Ժուրաժ Սոլդոնի նկատմամբ։
Առաջնության չորրորդ օրը մեր հավաքականի համար լիարժեք հաճելի վերջաբան կունենա, եթե երեկոյան մրցահերթում ՀՀ թիմին չորրորդ հաղթանակը պարգևի աբովյանցի Նարեկ Մանասյանը / 92 կգ /: Նրա մրցակիցն է սլովակ Դավիդ Միքալեկը: