Թուրքիայի և Բրիտանիայի բարձրաստիճան զինվորականները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադաքինի հետ, հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Տեղեկատվության համաձայն՝ ԳՇ պետերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում առկա գործընթացների շուրջ։