Իրանը մոտ 20 տարի առաջ հասանելիություն է ստացել ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցներին
Իրանը մոտ 20 տարի առաջ հասանելիություն է ստացել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գաղտնի զեկույցներին և դրանք բաժանել իր բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչն օգնել է թաքցնել միջուկային զենքի վրա աշխատանքը, գրում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի փաստաթղթերն ու գրառումները վկայում են այն մարտավարության մասին, որը Իրանը կիրառել է գործակալության նկատմամբ, որը պետք է վերահսկեր երկրի՝ «միջուկային գործարքի» պայմանների պահպանումը։
Թերթի զրուցակիցները հայտնել են, որ փաստաթղթերը շրջանառվում են Իրանի բարձրաստիճան զինվորականների, պետական պաշտոնյաների և միջուկային ծրագրին առնչվող պաշտոնյաների շրջանում: Այդ ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն ուսումնասիրում էր միջուկային զենքի ոլորտում Իրանի աշխատանքի վերաբերյալ զեկույցները: