Իտալիայի նախագահը Միշուստինին զրկել է պետական պարգևից
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին և արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին զրկել է պետական պարգևներից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Gazzetta Ufficiale պետական մամուլի օրգանում։
Բացի այդ, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության փոխղեկավար Վիկտոր Եվտուխովը և ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը ևս կորցրել են իրենց պարգևները:
Տեղեկությունների համաձայն՝ Մատարելլան այս որոշումը կայացրել է Իտալիայի ԱԳՆ-ի առաջարկով և Մոսկվայում այդ երկրի դեսպանատան հետ խորհրդակցություններից հետո։