Նույնիսկ ցավակցությունն անկեղծ չէր․ Ջհանգիրյանի հետ հանդիպումը զոհվածների ծնողներին վստահություն չի ներշնչել (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան, ևս այն 30 ծնողների խմբում էր, ովքեր հանդիպել էլ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ իրենց պահանջները ներկայացնելու։
Վերջիններս ուզում են, որ դատական նիստը դռնբաց լինի։ Նրանք նաև այլ պահանջներ են ներկայացրել՝ կապված նիստերի հետ, սակայն այս ամենը ծնողներին այնքան էլ վստահություն չի ներշնչել։ Համենայն դեպս, տիկին Լիդային Ջհանգիրյանն անկեղծ չի թվացել։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ անգամ նրա ցավակցություն անկեղծ չէր։
Մանրամասները՝ տեսանյութում