ՌԴ ավիացիան Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա է տեղափոխել 14 հազար տոննա բեռ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան իրականացրել է ավելի քան 280 ինքնաթիռային թռիչք՝ նպատակ ունենալով նախապատրաստել Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանի ենթակառուցվածքները, տեղափոխվել է 14 հազար տոննա բեռ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայության վարչության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը:
««Հմեյմիմ» օդանավակայանի ենթակառուցվածքների նախապատրաստության շրջանակում Սիրիայի տարածք «Իլ-76» և «Ան-124»-ների անձնակազմերի կողմից իրականացվել է ավելի քան 280 ինքնաթիռային թռիչք ու տեղափոխվել է 13 հազար 750 տոննա բեռ»,- ասել է Կլիմովը: