Չինաստանը կվերցնի ամբողջ նավթը ռուսական խողովակաշարից
Չինաստանը մտադիր է մայիսին վերցնել ռուսական խողովակաշարով մատակարարվող նավթի գրեթե ամբողջ ծավալը, գրում է Bloomberg-ը։
Հրատարակության տվյալներով՝ ռուսական բեռները սպասարկելու պատրաստ նավատերերի թվի նվազման ֆոնին գնորդները նավթի հոսքերը պահպանելու «կրեատիվ» ուղիների են դիմում։ Միևնույն ժամանակ, համաշխարհային չափանիշներին համապատասխան զեղչով վաճառվող նավթը գրավում է խոշորագույն սպառողներին, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը։
«Չինաստանը պատրաստվում է այս ամիս իր վրա վերցնել ESPO տեսակի գրեթե բոլոր բեռները, որոնք հաճախ գնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան՝ շնորհիվ մոտ հեռավորությունների և պարզ լոգիստիկայի»,- գրում է Bloomberg-ը: